Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

2 րոպեի ընթերցում

Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ 2026 թվականը բացառիկ է։ Ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր՝ պատմական նվազագույնը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

 Նրա խոսքով՝ այս արդյունքը բնության բարենպաստ պայմանների և պատասխանատու պետական կառույցների՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Ջրային կոմիտեի և «Ջրառ» ՓԲԸ-ի համակարգված աշխատանքի համատեղ արգասիքն է։

 «Նրանց համար, ովքեր պատրաստվում են հարցնել՝ «Ի՞նչ են արել պետական կառույցները, եթե տարին ջրառատ էր», հիշեցնեմ մի կարևոր փաստ։ Ունեցել ենք ոչ պակաս ջրառատ տարիներ՝ 2006, 2007, 2010 և 2011 թվականները, երբ ոռոգման նպատակով Սևանից ջրառը տատանվել է 152–168 մլն մ³-ի սահմաններում։ Այս տարի՝ 75,3 մլն մ³։ Ավելի քան երկու անգամ պակաս»,- գրել է Ազիզյանը։ 

Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ նշված տարիների համեմատ լճից բաց է թողնվել 76,7–92,7 մլն խորանարդ մետրով պակաս ջուր։

 «Սևանում պահպանված յուրաքանչյուր խորանարդ մետր ջուրը ներդրում է մեր կապուտաչյա գեղեցկուհու կենսունակության, Հայաստանի ջրային անվտանգության և գալիք սերունդներին ավելի հարուստ բնական ժառանգություն փոխանցելու գործում։ Բնությունը հնարավորություն է տալիս։ Այդ հնարավորությունը Սևանի օգտին օգտագործելը նաև պատասխանատու աշխատանքի արդյունք է»,- նշել է նա։ 

Ազիզյանը հավելել է, որ ջրի ճշգրիտ հաշվառումն իրականացվում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին