Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից

4 րոպեի ընթերցում

Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից ։ Համապատասխան որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սեպտեմբերի 3-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միհրան Խաչատրյանը պաշտոնից հեռանալու կապակցությամբ հրաժեշտի խոսք է հղել Կոմիտեի թիմին և գործընկերներին՝ ամփոփելով վերջին տարիներին քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացված աշխատանքն ու բարեփոխումները։

 Նրա խոսքով՝ վերջին տարիների հիմնական խնդիրը ոչ թե առանձին թերությունների վերացումն էր, այլ արդյունավետ, կայուն և ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը։ Խաչատրյանը նշել է, որ 2020 թվականին ԵՄ-ի կողմից իրականացված գնահատողական այցի ընթացքում արձանագրվել էր, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական վերահսկողության համակարգը և ավիացիոն իշխանության կառուցվածքը չեն համապատասխանել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին։

«Այս տարիների հիմնական խնդիրը, հետևաբար, ոչ թե առանձին թերությունների վերացումն էր, այլ արդյունավետ, կայուն և ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ այդ ընթացքում ստեղծվել են երկու նոր ստորաբաժանումներ, վերանայվել և փոփոխվել է Կոմիտեի տեսուչների վարձատրության համակարգը, մշակվել, հաստատվել և ներդրվել է ավելի քան 30 նոր քաղաքականություն և ընթացակարգ։ Ներդրվել է նաև կոմպետենցիայի վրա հիմնված վերապատրաստումների պլան, համակարգվել և փաստաթղթավորվել է վերահսկողության գործընթացը, ձևավորվել է ներքին որակի կառավարման համակարգ։

Խաչատրյանը նշել է նաև, որ մշակվել է «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում՝ անօդաչու թռչող համակարգերի և VTOL տիպի օդանավերի շահագործման ու վերահսկողության համար անհրաժեշտ իրավական հիմքերը։ Նրա խոսքով՝ ընդլայնվել է համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների ավիացիոն իշխանությունների հետ։

«Այսօր Կոմիտեն ունի միջազգային պահանջներին համապատասխանող կառուցվածք, ձևավորված մասնագիտական ներուժ, ինչպես նաև կառավարման, որակի ապահովման և վերահսկողության համակարգ, որը հիմնված է միջազգային չափանիշների և պահանջների վրա»,-ասել է Խաչատրյանը։

Նա ընդգծել է, որ կատարված աշխատանքի արդյունքները հաստատվել են ICAO-ի կողմից 2024 թվականին իրականացված աուդիտի շրջանակում արձանագրված առաջընթացով և ԵՄ-ի կողմից 2025 թվականին իրականացված գնահատողական այցի արդյունքներով։ Խաչատրյանը միաժամանակ նշել է, որ ոլորտում դեռևս շատ անելիքներ կան, սակայն աշխատանքը շարունակվելու է արդեն ձևավորված համակարգի, կուտակված փորձի և նոր մասնագիտական ներուժի հիման վրա։

 «Այս արդյունքները մեկ օրվա կամ մեկ անձի աշխատանքի արդյունքը չեն։ Դրանք Կոմիտեի ողջ թիմի, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հետևողական և համատեղ աշխատանքի արդյունքն են»,-ընդգծել է նա։

Միհրան Խաչատրյանը նշել է, որ պաշտոնը թողնելով՝ չի հեռանում ոլորտից և պատրաստ է հետագայում ևս իր փորձով ու գիտելիքներով նպաստել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացմանը։

Միհրան Խաչատրյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2022 թվականի հունիսի 17-ին։

Հայերեն

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres

Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Իրանից հայտնել են, որ մոտ են Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ համաձայնագրին

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-17/09/26

Ասիական ինդեքսներ - 17/09/26

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի կառավարական ուժերի և հութիների միջև մարտեր են ընթանում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում

Խորհրդարանում ունենք այն պատկերը, որի օգտին քվեարկել են ՀՀ քաղաքացիները. ԿԸՀ նախագահ

Փրկվել է Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ