ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Կատարի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը կարևորվել է երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրության այլ հարցերի։

Հայերեն العربية English Español Русский Türkçe