Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն։ Պատվիրակության կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, պաշտոնատար այլ անձինք։

Ինչպես Պրահայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Վացլավ Հավելի անվան միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յիրժի Բրոդսկին, ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։

Սեպտեմբերի 3-ին նախատեսված են ՀՀ նախագահի հանդիպումները Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ` նախագահական նստավայրում` Պրահայի ամրոցում. առանձնազրույցին կհաջորդեն պատվիրակությունների ընդլայնված կազմով քննարկումները։ Երկու երկրների նախագահները հանդես կգան մամուլի ասուլիսով։

Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ, որին կմասնակցեն նաև Սենատի փոխնախագահները, Արտաքին կապերի, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ԵՄ հարցերով հանձնաժողովների նախագահները։

Ապա քննարկումները կշարունակվեն նաև Պատգամավորների պալատում. ՀՀ նախագահին կողջունի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան։ Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեղի կունենա «Համերաշխություն. ի նշանավորումն 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերած Չեխիայի աջակցության» խորագրով միջոցառումը։

Պրահայի ամրոցի «Ռոթմայեր» սրահում պլանավորված միջոցառման շրջանակներում նախատեսված է հանդիպում 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում փրկարարական առաքելություն իրականացրած հրշեջների և մարդասիրական դրամահավաքի կազմակերպիչների հետ։

Հայերեն English فارسی Français Русский 中文

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը