Հայկական 6 ընկերություն Ֆրանսիայում մասնակցել է «Texworld Paris» նորաձևության միջազգային ցուցահանդեսին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է աջակցել հայկական նորաձևության և հագուստի արտադրության ոլորտում գործող ընկերություններին՝ միջազգային շուկաներում ներկայությունն ընդլայնելու, արտահանման հնարավորությունները զարգացնելու և նոր գործարար կապեր ստեղծելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, 6 հայկական ընկերություններ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Ֆրանսիայում  մասնակցել են «Texworld Paris» միջազգային ցուցահանդեսին։

Հայկական ընկերությունները ցուցահանդեսին ներկայացրել են իրենց արտադրանքը, արտադրական ներուժն ու մասնագիտական կարողությունները՝ ստեղծելով նոր գործարար կապերի և համագործակցության ընդլայնման հնարավորություններ։

Հայկական ընկերությունների մասնակցությունն իրականացվել է Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) հետ համագործակցությամբ։

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է հայկական արտադրողների միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը՝ որպես արտահանման շուկաների ընդլայնման, միջազգային գործընկերների հետ կապերի հաստատման և հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման կարևոր գործիք»,- նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։

Հայերեն English Русский

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը