«Նոր գիրք»-32/26. Սարոյան, Տավարեշ, Սթեդման

4 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն 

 Ուիլյամ Սարոյան, «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից»

Այս ուշագրավ ժողովածուն ի մի է բերել ամերիկյան հայտնի պարբերականներում («Փլեյբոյ», «Սաթըրդեյ Իվնինգ Փոսթ» և այլն) լույս տեսած պատմվածքներ, որոնք դուրս են մնացել սարոյանական բոլոր հրատարակություններից։ Դրանց հավելվել է նաև մի լուսանկարչական ալբոմի համար գրված նախաբանը։ Գիրքն ընդգրկում է մեծ գրողի ստեղծագործական կյանքի ավելի քան չորս տասնամյակը՝ (1933-1976 թթ.): Ներկայացված գործերն աչքի են ընկնում սարոյանական արձակին հատուկ սրտառուչ հումանիզմով, անխափան կենսասիրությամբ և կայծկլտուն հումորով։

Գիրքը տպագրվել է «Ուիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանի նախաձեռնությամբ։ Թարգմանությունն անգլերենից՝ Զավեն Բոյաջյանի: Կազմեց և տպագրության պատրաստեց Սքոթ Սեդրակյանը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն 

Գոնսալու Մ. Տավարեշ, «Երուսաղեմ»

Գոնսալու Մ. Տավարեշի «Երուսաղեմ» վեպը մռայլ, մտահոգիչ և խորապես փիլիսոփայական պատմություն է մարդկային չարիքի, խելագարության և մեղքի մասին։ Վեպի գործողությունները ծավալվում են մեկ գիշերվա ընթացքում, երբ մի քանի տարբեր ճակատագրեր անսպասելիորեն հատվում են։ Յուրաքանչյուր կերպար իր մեջ կրում է անցյալի ցավը, վախերը և անհանգիստ հարցերը՝

փորձելով հասկանալ, թե որքան հեռու կարող է գնալ մարդը բռնության և բարոյական անկման ճանապարհով։

Տավարեշը սուր և երբեմն դաժան հայացքով ուսումնասիրում է մարդկային բնույթը՝ միավորելով հոգեբանական դրաման և փիլիսոփայական մտորումները։ «Երուսաղեմը» միաժամանակ պատմություն է միայնության, հավատքի և խղճի մասին, որտեղ ամեն կերպար կանգնած է իր ներքին դատաստանի առաջ։ Թարգմանիչ՝ Աննա Մարության։ Խմբագիր՝ Վանուհի Բաղրամյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:

Մանկական գրականություն 

Անաբել Սթեդման, «Սկանդարը և ուրվական հեծյալը»

Սկանդար Սմիթը վերջապես դարձել է միեղջյուրի հեծյալ, բայց իսկական փորձություններն առջևում են։ Կղզին հայտնվում է կործանման եզրին, անմահ վայրի միեղջյուրները խորհրդավոր կերպով մահանում են, հնագույն մարգարեությունն աղետ է գուժում։ Սկանդարը և նրա ընկերները ստիպված են բացահայտել վտանգավոր գաղտնիքներ, դիմակայել նախապաշարմունքներին և պայքարել իրենց ու ամբողջ կախարդական աշխարհի ապագայի համար։ Պատրաստվե՛ք երկնքում ծավալվող էպիկական ճակատամարտերի, մահաբեր գաղտնիքների և այնպիսի ընկերության, որը կդիմանա ժամանակի փորձությանը։ Սկանդար Սմիթի արկածային պատմության երկրորդ գրքի սյուժեի առանցքում ինքնության, ընտանիքի, հավատարմության, ընկերության և իշխանության թեմաներն են։ Թարգմանիչ՝ Նարե Հարությունյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Լավրովը Ֆիդանի հետ քննարկել է առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը

Հայկ Կոնջորյանը և Հաոլիանգ Սյուն քննարկել են ՀՀ ԱԺ-ՄԱԶԾ համագործակցության առաջնահերթությունները

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի

Լավրովն առաջարկել է «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, այնուհետև՝ Երևանում

35 տարվա վստահություն. IDBank-ը տոնում է հաճախորդների հետ

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն ընդգծել է, որ COP17–ը Երևանում չափազանց լավ է կազմակերպվել

Ռուսաստանը «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. Լավրով

ԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջ

Հայաստանի և Ադրբեջանի մերձեցումը նոր հնարավորություններ է բացում Արևելք–Արևմուտք կապերի համար. Տոկաև

Կրեմլը տեղյակ չէ Եվրոպային ԱՄՆ-ի արած առաջակի մասին՝ ՌԴ ակտիվներն ապասառեցնելու վերաբերյալ