1 րոպեի ընթերցում
Շաքարի համաշխարհային գներն օգոստոսի 28-ին աճել են գրեթե երկու տոկոսով. ցուցանիշը բարձրացել է՝ հասնելով 2025 թ. ապրիլից ի վեր ամենաբարձր մակարդակի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ICE Futures բորսայի տվյալները:
Երևանի ժամանակով ժամը 11:49-ի դրությամբ շաքարի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բորսայի նախորդ փակման համեմատությամբ բարձրացել է 1,76 տոկոսով՝ մեկ ֆունտի դիմաց հասնելով 18,54 ցենտի. սա ամենաբարձր ցուցանիշն է 2025 թ. ապրիլի 8-ից ի վեր։
Օգոստոսի սկզբից ի վեր շաքարի գները կտրուկ բարձրացել են 26,5 տոկոսով։