Աշխարհ

Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով

1 րոպեի ընթերցում

Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով

Նեպալի ֆինանսների նախարար Սվառնիմ Վագլեն հայտարարել է, որ հեղեղումներից վնասի գումարը կարող է կազմել առնվազն մի քանի միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։

«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, կորուստների ու վնասների ընդհանուր ծավալը, երբ դրանք վերջնականապես հաշվարկվեն մոտավորապես մեկ շաբաթից, կկազմեն առնվազն մի քանի միլիարդ դոլար», - ասել է նախարարը։

Նեպալի ոստիկանությունը հայտնել է, որ երկրում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 489-ի։ Անհետ կորածների թիվը գերազանցում է 900-ը։ Նրանց թվում կա 537 օտարերկրացի։

Ջրհեղեղը տեղի էր ունեցել Նեպալի և Չինաստանի սահմանին օգոստոսի 26-ին՝ սառցադաշտի փլուզման հետևանքով։ Տիբեթում հաստատվել է 5 հոգու մահը, անհետ կորած է 558 մարդ, այդ թվում՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում