Նեպալում և Չինաստանում ջրհեղեղից հետո գրեթե 1500 մարդ անհետ կորած է, կան բազմաթիվ զոհեր

2 րոպեի ընթերցում

Նեպալում և Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում օգոստոսի 26-ին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից հետո գրեթե 1500 մարդ դեռ անհետ կորած է, այդ թվում՝ առնվազն 800 օտարերկրացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու երկրների իշխանություններին։

Նեպալում զոհերի թիվը հասել է 165-ի։ Անհետ կորած է 826 մարդ։ Նրանցից մոտ 600-ն օտարերկրացիներ են, այդ թվում՝ 177-ը՝ Հնդկաստանից, 63-ն՝ ԱՄՆ-ից, 34-ն՝ Ավստրալիայից, 33-ը՝ Բրիտանիայից և 25-ը՝ Կանադայից։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է ավելի քան 5000 զինծառայող և ոստիկան։

Ըստ չինական ԶԼՄ-ների՝ Տիբեթի Գիրոնգի շրջանում անհետ կորել է 558 մարդ, այդ թվում՝ 260 օտարերկրացի։

Նեպալի պաշտոնյաների նախնական հաղորդագրությունների համաձայն՝ ջրհեղեղի պատճառ կարող էր դառնալ տարածքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով սառցադաշտի ստորին մասի փլուզումը։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ արձանագրված 4,4 մագնիտուդով երկրաշարժն, ըստ էության, սառցադաշտային ապարների և սառույցի փլուզման և բեկորների հոսքի սեյսմիկ էներգիան է եղել։

ԱՄՆ պետքարտուղարությունը 500 000 դոլարի օգնություն է ուղարկել տարածաշրջան։ ՄԱԿ-ի թիմերը և գործընկերներն ուղարկել են տարբեր պարագաներ և անձնակազմ՝ Նեպալի համայնքներին աջակցելու համար, հայտնել է գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Կանադան և Ավստրալիան ցավակցություն են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում