Ինձ համար էլ այս ոսկե մեդալն անսպասելի էր. Արթուր Ավետիսյան

1 րոպեի ընթերցում

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Ավետիսյանի համար ԵԱ-ի ոսկե մեդալի արժանանալն անսպասելի արդյունք էր։

«Իսկապես անսահման ուրախ եմ, որ վերջապես ինձ հաջողվեց դառնալ Եվրոպայի չեմպիոն՝ այսքան փուլերից հետո։ Ինձ համար էլ այս ոսկե մեդալն անսպասելի էր, որովհետև հույն մարզիկ Էլեֆտերիոս Պետրունիասն օղակների վարժությունում  բազմափորձ է։ Միջազգային մրցաշարերում, լինի դա աշխարհի, թե Եվրոպայի առաջնություններում, մեդալ նվաճելը միշտ էլ ոգեշնչող է։ Նախորդ տարվա Եվրոպայի առաջնությունից հետո, երբ դարձա բրոնզե մեդալակիր, սկսեցի ինքս ինձ ավելի շատ հավատալ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Ավետիսյանը։

Մարզիկը շեշտեց, որ հիմա առավել շատ պիտի աշխատի, որպեսզի այս արդյունքով չբավարարվի և էլի առաջ գնա։

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 21-ին կայացած մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14,400 միավոր՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում