1 րոպեի ընթերցում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Ռիպա» հյուրանոցի խոհանոցում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ստուգման ընթացքում հայտնաբերվել են սահմանված պահանջների խախտումներ, որոնց հիմքով խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Մասնավորապես, խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահպանվել նորոգ վիճակում։ Բացի այդ, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների մակերևույթները նույնպես չեն պահպանվել նորոգ վիճակում։
Խախտումները վերացնելու նպատակով «Առողջարան «Ռիպա»» ՍՊ ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին։ Սահմանվել է համապատասխան ժամկետ։