1 րոպեի ընթերցում
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նազելի Սարգսյանին, ով ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող 4-րդ բանակային խաղերի ժամանակ հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով մարզաձևում զբաղեցրել է առաջին տեղը՝ սահմանելով բանակային խաղերի ռեկորդ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
Արթուր Պողոսյանը շնորհավորել է ավագ քննիչին՝ պարգևատրելով հուշանվեր-ժամացույցով, և ընդգծել, որ այդ հաղթանակը աշխատասիրության և կարգապահության արդյունք է: