3 րոպեի ընթերցում
Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ն օրերս ամփոփել է տեխնոլոգիական փառատոնը եզրափակիչ համերգով, որի ընթացքում պարգևատրվել են ստարտափ մրցույթի հաղթող թիմերը։ Հիշեցնենք, որ Ֆասթ Բանկը մասնակցել է սամմիթին որպես ռազմավարական գործընկեր։
Ամենամյա տեխնոլոգիական միջոցառումն այս տարի ևս հյուրընկալել էր ավելի քան 65 հազար մասնակցի 60 երկրներից։ Ֆասթ Բանկը սամմիթի մասնակիցներին ներկայացրել է իր պրոդուկտները, քարտային առաջարկներն ու ֆինանսական լուծումները:
Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Տարոն Գանջալյանի խոսքով՝ Բանկը կարևորում է տեխնոլոգիական մեծ փառատոնին մասնակցությունը՝ այն դիտարկելով որպես նորարար գաղափարների և գործակցության հարթակ․ «Ֆասթ Բանկը համագործակցում է Սևան ստարտափի հետ արդեն 4 տարի: Սա ռազմավարական համագործակցություն է մեզ համար, որովհետև Ֆասթ Բանկը նաև տեխնոլոգիական կազմակերպություն է, այսինքն սա շատ բնական տեղ է մեզ համար, որպեսզի մենք ցուցադրենք մեր բոլոր պրոդուկտները, ցուցադրենք մեր ծառայությունները պոտենցիալ հաճախորդների համար», - ասել է նա։
Նշենք, որ Ֆասթ Բանկի տաղավարում ամենապահանջված պրոդուկտը Visa Gold պրեմիում դասի ԱկնՔարտն էր, իսկ երիտասարդների ուշադրության կենտրոնում եղել է Fast Start որակավորման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ մուտք գործել բանկային համակարգ և սկսել մասնագիտական աճը։
7-օրյա փառատոնի ընթացքում շուրջ 2000 ստարտափ թիմեր ներկայացրել են իրենց նախագծերը, մասնակցել ներդրումային հանդիպումների, մենթորական ծրագրերի և պանելային քննարկումների։ Ֆասթ Բանկի մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Մերի Արզումանյանը մասնակցել է ԱԲ և ՄՌ ոլորտի փոխազդեցության թեմայով պանելային քննարկմանն ու ներկայացրել Բանկի փորձը։ Մերի Արզումանյանն անդրադարձել է արհեստական բանականության վերաբերյալ մարդկանց մտավախություններին, ինչպես նաև որակի հնարավոր անկմանը․ «Մեծ կազմակերպությունների առջև կանգնած է առաջնային խնդիր՝ ինչպես մատուցել «AI»-ը, բացատրել, որ «AI»-ը չի փոխարինելու մեզ, ասել, թե որն է լինելու «AI»-ի շրջանակը, ով է լինելու պատասխանատու վերջնական որոշումների համար և այդ «ապահովության բարձիկը» փոխանցել աշխատակիցներին»,- ասել է նա։
Տեխնոլոգիական փառատոնը եզրափակվել է «Final Wave» համերգային ծրագրով։
Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։