Հարավային Կորեայում պատրաստվում են ռեկորդային բարձր ջերմաստիճանի

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում շոգի ալիքը, ըստ կանխատեսումների, օգոստոսի 6-ին Սեուլի շրջանում կհասնի իր գագաթնակետին․ այստեղ ջերմաստիճանը կարող է հասնել 39 աստիճանի ըստ Ցելսիուսի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ ծայրահեղ շոգ եղանակի պատճառով արդեն ավելի քան 20 մարդ է մահացել։

«Ծայրահեղ շոգը, որի նմանը երբեք չենք զգացել, շարունակվում է։ Շոգի ալիքները, որոնք նախկինում տեսնում էինք միայն արտասահմանյան լրատվականների հաղորդումներում, այժմ դարձել են մեր իրականությունը», - օգոստոսի 6-ին՝ շոգի դեմ պայքարի միջոցառմանը հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնը։

Նա հանձնարարել է նախարարություններին և տեղական իշխանություններին մոբիլիզացնել բոլոր հասանելի ուժերն ու միջոցները մինչև շոգի թուլանալը՝ կարևորելով մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը, խոցելի խմբերի համար ավելի ուժեղ պաշտպանական միջոցների կիրառումը և բացօթյա աշխատողների համար ամենաշոգ ժամերին հանգստի ընդմիջումների խիստ վերահսկումը։

Կանխատեսվող ջերմաստիճանը Սեուլը կմոտեցնի քաղաքի պատմական ռեկորդին՝ 39,6 աստիճանին, որը գրանցվել էր 2018 թվականի օգոստոսին՝ երկրի վերջին խոշոր շոգի ալիքի ժամանակ։

Կորեայի օդերևութաբանական վարչության (KMA) տվյալներով՝ որոշ թաղամասերում նախորդ գիշերվա ընթացքում ջերմաստիճանը հազիվ է իջել 30 աստիճանից ցածր։

Կորեայի բեյսբոլի կազմակերպությունը չեղարկել է այս օրերին նախատեսված խաղերը՝ այն բանից հետո, երբ շոգի պատճառով որոշ երկրպագուներ ուշագնաց են եղել։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն