Ռուբիոն և Միլիբանդը քննարկել են, թե ինչպես կարող են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ապահովել իրենց անվտանգությունը
1 րոպեի ընթերցում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբանդը քննարկել են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների կողմից սեփական անվտանգության համար ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու կարևորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոտի գրավոր հայտարարության մեջ։
Նա նշել է, որ Ռուբիոն և Միլիբանդը ԱՄՆ Պետդեպարտամենտում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Եվրոպայի կողմից սեփական անվտանգության համար ավելի մեծ դեր ստանձնելու կարևորությունը։
«Նրանք վերահաստատել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության և այն բանի ապահովման համատեղ հանձնառությունը, որ Իրանը երբեք չմշակի կամ ձեռք բերի միջուկային զենք», - հավելել է Պիգոտը։
Հանդիպման սկզբում Ռուբիոն լրագրողներին ասել է, որ մտադիր է Միլիբենդի հետ քննարկել նաև Ուկրաինայի հարցը։ Սակայն Պիգոտի հայտարարության մեջ այս թեմայի մասին որևէ հիշատակում չի եղել։