Սիպիլն իր նոր տեսահոլովակում կենդանացրել է Կոմիտասի ձայնը. «Արորն ու տատրակը»՝ նոր մատուցմամբ

3 րոպեի ընթերցում

Երգչուհի Սիպիլը, որն ապրում ու ստեղծագործում է Ստամբուլում, իր երգով, երաժշտությամբ մշտապես հանրահռչակում է հայկական մշակույթն ու պահպանում նրա ոգին։ Երգչուհին պարբերաբար Հայաստան է գալիս՝ իր երկրպագուների հետ հանդիպելու, նրանց նոր երգերով ու հոլովակներով տոն նվիրելու համար։

Այս անգամ նա Երևանում ներկայացավ կոմիտասյան «Արորն ու տատրակը» երգով և հոլովակով։ Երգում պահպանվել է Կոմիտասի իսկական ձայնը, այն համադրվել է Սիպիլի ձայնի հետ, ինչի արդյունքում հրաշալի զուգերգ է ստացվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակի պրեմիերան տեղի ունեցավ հուլիսի 22-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում։

Միջոցառումն իր շուրջ էր համախմբել Սիպիլի մտերիմներին, ընկերներին, գործընկերներին, մշակութային, քաղաքական գործիչների և արվեստասերների։

Պոլսահայ երգչուհին խոստովանեց՝ տարիներ առաջ, երբ առաջին անգամ լսել է երգը Կոմիտասի ձայնով, իր մեջ ծնվել է այն Կոմիտասի հետ կատարելու անիրագործելի թվացող երազանքը։

«Ծնվել եմ Պոլսում, մեծացել եմ Կոմիտասի շարականներով ու պատարագով, իսկ վարդապետի «Արորն ու տատրակը» ինձ համար ասես աղոթք լինի։ Այս աշխատանքով ցանկանում եմ Կոմիտասի ձայնը հասցնել նոր սերնդին»,-ասաց նա։

Ներկաների համոզմամբ՝ Սիպիլն իր նոր աշխատանքով կամուրջ է ստեղծում անցյալի և ներկայի միջև՝ սերունդներին փոխանցելով Կոմիտասի անմահ ժառանգությունը՝ ժամանակակից մոտեցումներով։

Իր երազանքի կյանքի կոչման ճանապարհին Սիպիլն այցելել է Քյութահիա, գտել Կոմիտասի ծննդավայրը և իր խոնարհումը բերել Վարդապետի հիշատակին։

Երգի երաժշտական գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը, միքսն ու մասթերինգը՝ Հմայակ Ռոստոմյանը, բլուլը հնչեցրել է Հասմիկ Մուրադյան- Հարությունյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Աբովյանն է։

Նախագիծն իրականացվել է Հերման Հինթիրյանի և ՀԲԸՄ-ի աջակցությամբ` Հայկական բարեգործական ընդհանուր միության 120 ամյակի շրջանակում:

Սիպիլի վեց տարվա երազանքի արդյունք հանդիսացող՝ «Արորն ու Տատրակը» ստեղծագործության վերակենդանացման այս յուրահատուկ նախագիծը միավորում է Կոմիտասի պատմական ձայնագրությունն ու ժամանակակից երաժշտական մեկնաբանությունը։

 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան