Հայկական ծաղիկներն արտահանվել են ԱՄԷ

1 րոպեի ընթերցում

Հայկական ծաղիկներն արդեն արտահանվում են Արաբական Միացյալ Էմիրություններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

«Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ։ Այս գործը «գլուխ բերելու» համար հատուկ շնորհակալություն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական գծով խորհրդական Հայկ Մխիթարյանին»,- գրել է նախարարը՝ կից հրապարակելով լուսանկարներ։ 

Ռուսաստանի Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծման վրա։ 

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 16-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրությունների շուկա նաև ծաղիկների արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր։

Հայերեն Türkçe

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը