Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն առաջարկել է ստեղծել ԵՄ առաքելություն՝ Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի դուրսբերումից հետո դրանք փոխարինելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է RND խմբագրական միավորման հետ հարցազրույցում։

«Մենք ԵՄ-ում պետք է ուսումնասիրենք՝ արդյոք չենք կարող Ժամանակավոր ուժերի մանդատի ժամկետը լրանալուց հետո  եվրոպական մանդատի շրջանակներում հոգ տանել, որ չառաջանա անվտանգության վակուում», - ասել է նախարարը:

Վադեֆուլը նշել է, որ ԵՄ առաքելությունն Իսրայելին թույլ կտա դուրս բերել իր ուժերը Լիբանանից՝ առանց վախենալու, որ «Հեզբոլլահ» շարժումը կվերադառնա։

Վադեֆուլը կարծում է, որ Լիբանանում ստեղծված իրադրությունը թույլ է տալիս իրադարձությունների դրական զարգացման հույս ունենալ։

«Մենք՝ եվրոպացիներս, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ գործընթացը շարունակվի դրական ուղղությամբ», - հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։

Լիբանանում խաղաղապահ առաքելությունն ստեղծվել է 1978 թվականին երկիր Իսրայելի ներխուժումից հետո՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին համապատասխան։ Դրա մանդատը երկարաձգվում է յուրաքանչյուր կես տարին մեկ։ 2025 թ. օգոստոսի վերջին Ժամանակավոր ուժերի մանդատի գործողության ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ՝ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը. որոշվել է սկսել Լիբանանի հարավում այդ ուժերի թվաքանակի կանոնավոր և անվտանգ կրճատում և դուրսբերում մինչև 2027 թվականը։ Այժմ խաղաղապահ զորակազմի թվաքանակը  գերազանցում է 8000-ը։ Դրա կազմում են զինծառայողներ 47 երկրից:

Հայերեն فارسی Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան