Հայաստան

Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում («88» սուպերմարկետ, Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղը պատրաստված է եղել փայտե, անհարթ, չլվացվող նյութերից, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Սննդամթերքի արտադրության գործընթացում սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը, մասնավորապես՝ աշխատանքային սեղանները, պատրաստված են եղել փայտե, անհարթ, չլվացվող նյութերից, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող պարագաները, մասնավորապես՝ հացաթխման համար օգտագործվող տապակները, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները շտկելու վերջնաժամկետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում