Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի

3 րոպեի ընթերցում

Ուկրաինան ներկայում տարեկան արտադրում է 10 միլիոն անօդաչու թռչող սարք և նախատեսում է կրկնապատկել այդ թիվը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից, այս մասին Կիևում Ուկրաինայի պետականության օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նա հիշեցրել է, որ երբ հայտարարել է տարեկան 1 միլիոն անօդաչու թռչող սարք արտադրելու իր ծրագրի մասին, այդ հայտարարության նկատմամբ զգալի կասկածամտություն է նկատվել։

«Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ հրապարակավ հայտարարեցի պետության ծրագրի մասին՝ տարեկան 1 միլիոն անօդաչու թռչող սարք։ Ամենուրեք մեծ կասկածամտություն կար՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Եվ հիմա մենք կարող ենք հաստատել. մենք տարեկան արտադրում ենք 10 միլիոն անօդաչու թռչող սարք։ 10, և կլինի 20», - նշել է Զելենսկին։

Պետության ղեկավարը վստահեցրել է, որ Ուկրաինան դա կանի իր գործընկերների հետ համատեղ։

Euronews-ի փոխանցմամբ՝ Կիևում հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել են, որ Եվրամիությունը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը համատեղ խթանելու շուրջ։

Կարևոր նորամուծություն է այն, որ այդ ԱԹՍ-ները ԵՄ-ի տարածքում արտադրելու և պահելու հնարավորություն է ստեղծվել։ Այս դեպքում դրանք չեն դառնա թիրախ ռուսական հարվածների համար՝ ի տարբերություն Ուկրաինայում պահման դեպքում։

Սակայն պահպանումը կարճաժամկետ կլինի՝ տեխնոլոգիայի արագ զարգացման պատճառով։ Երկու-երեք ամիս անց ԱԹՍ-ները կտեղափոխվեն Ուկրաինա կամ անդամ պետություններ, որոնք հետաքրքրված են իրենց կարողությունները հզորացնելով, մասնավորապես՝ ԵՄ արևելյան թևում։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Եվրոպայում առկա են հսկայական տեխնոլոգիական և արդյունաբերական հզորություններ, սակայն կա փորձի պակաս։

«Մենք չունենք այն մարտական ​​փորձություն անցած գիտելիքներն ու փորձը, որ Ուկրաինան ստեղծել է։ Այսպիսով, ես ուզում եմ ասել, որ մենք պետք է համատեղենք մեր ուժեղ կողմերը։ Միասին մենք կարող ենք աշխատել համատեղ արտադրության վրա», - նշել է նա։

Մինչ օրս ԵՄ մի քանի երկիր առանձին համաձայնագրեր են ստորագրել Ուկրաինայի հետ՝ նրա տեխնոլոգիական կարողություններն օգտագործելու համար։ Հուլիսի 15-ի համաձայնագիրն ավելի է ընդլայնում այս հնարավորությունները՝ գործընկերությունը հասանելի դարձնելով ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների համար։

Որպես երկրորդ քայլ՝ Եվրահանձնաժողովը մտադիր է ընդլայնել Ուկրաինայի հետ համաձայնությունը՝ ներառելով բալիստիկ և հակաբալիստիկ հրթիռային համակարգերի արտադրությունը, սակայն դա դեռևս հեռու ապագայում է, նշում է Euronews-ը։

Հայերեն العربية Русский

35 տարվա վստահություն. IDBank-ը տոնում է հաճախորդների հետ

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն ընդգծել է, որ COP17–ը Երևանում չափազանց լավ է կազմակերպվել

Ռուսաստանը «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. Լավրով

ԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջ

Հայաստանի և Ադրբեջանի մերձեցումը նոր հնարավորություններ է բացում Արևելք–Արևմուտք կապերի համար. Տոկաև

Կրեմլը տեղյակ չէ Եվրոպային ԱՄՆ-ի արած առաջակի մասին՝ ՌԴ ակտիվներն ապասառեցնելու վերաբերյալ

Շիրակում 5 ծրագրի համար կհատկացվի ավելի քան 144 մլն դրամ

ՀՀ ՊՆ փոխնախարարն ու ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրենը քննարկել են մի շարք հարցեր

Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Գեղարքունիք գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին և տարածքի պատմական գերեզմանոցը