Եվրոպա

Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարին

1 րոպեի ընթերցում

Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարին

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։

Արման Սարգսյանը շնորհավորել է Սատու Կոյվուին Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում