ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Երբ խոսքը վերաբերում է էներգետիկ ոլորտին, ամերիկացիներն իրականում կարող են առաջիկա տարիներին ազդեցություն ունենալ»,- ասել է Վուչիչը Financial Times-ին տված հարցազրույցում։

Հունիսին Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիան պատրաստվում է մի քանի միլիոն դոլարանոց պայմանագիր կնքել ԱՄՆ-ի հետ՝ տարածաշրջանի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը կառուցելու համար։

Հայերեն Русский