Հայաստան

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, սննդի կառույցը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում, խոհանոցի պահեստային հատվածի պատերը չեն ունեցել հարթ, պատշաճ մաքրման և ախտահանման ենթակա մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում։ Խոհանոցի առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի բորբոսի աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։ 

Սառնարանը և դարակաշարերը ենթարկված են եղել քայքայամաշման (կոռոզիայի), պատշաճ չեն մաքրվել և չեն ախտահանվել։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում