Երևան

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով

1 րոպեի ընթերցում

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի միջամտական սրտաբանական ծառայությունը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։

Նոր սարքավորումը հնարավորություն է տալիս իրականացնել եռաչափ ռոտացիոն անգիոգրաֆիա և նեյրոինտերվենցիոն միջամտություններ։

Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ անգիոգրաֆը ապահովում է ավելի բարձր որակի և ճշգրիտ պատկերավորում, ինչը կարևոր է միջամտական սրտաբանության և անոթային միջամտությունների արդյունավետության բարձրացման համար։

Սարքավորումը նաև զգալիորեն նվազեցնում է բուժառուի և բուժանձնակազմի ճառագայթային ծանրաբեռնվածությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում