Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ 

Շուշիի IV գլոբալ մեդիաֆորումում ելույթ ունենալով՝ Ալիևը նշել է, որ Բաքուն մեծ կարևորություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին և ուշադրությամբ հետևում է նաև ռուսական պաշտոնական շրջանակների հայտարարություններին։

«Մենք տեսել ենք Ռուսաստանի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, ըստ որոնց՝ մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևն ընդունել է, որ հարաբերություններում եղել են որոշ դժվարություններ, սակայն, նրա խոսքով, այդ փուլն արդեն անցյալում է։

«Կասեի, որ հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են»,- հայտարարել է նա։ 

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ տարբեր մակարդակներում շփումները շարունակվում են։ Նա նկատել է՝ ակտիվ համագործակցություն է իրականացվում կառավարությունների, միջկառավարական հանձնաժողովի համանախագահների, արտաքին գործերի նախարարությունների և երկու երկրների նախագահների աշխատակազմերի միջև։

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն երկկողմ համագործակցության, այլև ավելի լայն տարածաշրջանի համար։ Նրա խոսքով՝ համագործակցությունն ընդգրկում է ինչպես ավանդական, այնպես էլ ապագայում ձևավորվելիք նոր ուղղություններ, որոնց թվում առանձնահատուկ նշանակություն ունեն տրանսպորտի, առևտրի և հումանիտար համագործակցության ոլորտները։

Հայերեն Español فارسی

Շարունակվում է աշխատանքը հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա. Կալաս

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Տարվա ամենափրփրուն փառատոնը. Երևանում մեկնարկում է «Գարեջրի օրեր»-ը

Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային

Հայաստանում շինանյութի արտադրության ոլորտում բացահայտել են առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր

Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ

Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը կմեկնարկի հուլիսի 21-ին

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ևս երկու տարվա ազատազրկման