«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մարտին սթար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Աշտարակի խճուղի) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները․արտադրվել է վտանգավոր սննդամթերք։

«Լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Հայերեն

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարն անդրադարձել է Ծառուկյանի կենդանիներին կենդանաբանական այգի տեղափոխելու շուրջ քննարկումներին

Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters

Բուլղարիայի Կրայմորիե ձկնորսական նավահանգիստը կրկին արժանացել է «Կապույտ դրոշ» էկոլոգիական հավաստագրին․ BTA

Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում

Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ձևավորվելիք խորհրդարանում պատգամավորի մանդատից և կշարունակի պաշտոնավարել որպես Շիրակի մարզպետ

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ

Գորիսում շուտով կգործի նոր լողավազան՝ երեխաներին մատուցելով ջրաբուժական ծառայություն

ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե