Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր

1 րոպեի ընթերցում

Լաոսը պաշտոնապես դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկխոսության գործընկեր: Հուլիսի 10-ի առավոտյան Պեկինում ստորագրվել է հուշագիր, որով Լաոսին շնորհվել է ՇՀԿ-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է CCTV News-ը։

Լաոսին երկխոսության գործընկեր ընդունելու մասին որոշում էր կայացվել 2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Չինաստանի Տյանցզին քաղաքում կայացած ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ հանդիպման ժամանակ։

CCTV News-ի հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ ՇՀԿ-ն ունի 10 լիիրավ անդամ պետություն, 2 դիտորդ պետություն և 15 երկխոսության գործընկեր, որոնց թվում է նաև Լաոսը։

Ակնկալվում է, որ այս քայլը կարևոր ազդեցություն կունենա Լաոսի սոցիալ-տնտեսական զարգացման հարցում։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն