Wildberries-ը Վարդավառին հրավիրում է wildաՎԱՌ տոնական միջոցառմանը
2 րոպեի ընթերցում

Հուլիսի 12-ին Wildberries-ը կմիանա Հայաստանի ամենասիրված և ամենավառ տոներից մեկի՝ Վարդավառի տոնակատարությանը։ Այս տարի ընկերությունն առաջին անգամ կազմակերպում է սեփական տոնական հարթակը՝ wildաՎԱՌ-ը, որտեղ Երևանի բնակիչներն ու հյուրերը կկարողանան ամբողջությամբ զգալ ավանդական տոնի յուրահատուկ մթնոլորտը։
Միջոցառումը կանցկացվի Անգլիական այգում ժամը 12:00-ից մինչև 16:00-ը։ Հյուրերին սպասվում է հագեցած ժամանցային ծրագիր՝ DJ-ի երաժշտական ուղեկցություն, ջրային ակտիվություններ, Wildberries-ի մասին ինտերակտիվ վիկտորինա, բրենդավորված նվերներ և բազմաթիվ վառ ու հիշարժան պահեր։
Տոնի գլխավոր գոտիներից մեկը կլինի Wildberries-ի բրենդավորված ջրային աշտարակը, որը հյուրերին կպարգևի անմոռանալի տպավորություններ և կօգնի զգալ Վարդավառի իրական ոգին։ Կազմակերպիչները վստահեցնում են՝ այդ օրը չոր չի մնա ոչ ոք։
Ծրագրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնելու նաև ինտերակտիվ վիկտորինան։ Մասնակիցները կպատասխանեն Wildberries-ի պատմության, ձեռքբերումների և գործունեության վերաբերյալ հարցերին, իսկ լավագույն արդյունքը ցուցաբերած մասնակիցներին սպասվում են ընկերության բրենդավորված նվերներ։
«Վարդավառը մարդկանց միավորող տոն է, որը պարգևում է ուրախություն, ժպիտներ և անկեղծ հույզեր։ Wildberries-ի համար կարևոր է լինել Հայաստանի կյանքի մի մասը ոչ միայն որպես տեխնոլոգիական հարթակ, այլև որպես ընկերություն, որը կիսում և արժևորում է տեղական ավանդույթներն ու մշակութային արժեքները։ Այդ պատճառով այս տարի որոշեցինք Վարդավառը նշել Հայաստանի բնակիչների հետ՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա զգալ այս բացառիկ տոնի մթնոլորտը», — նշում են ընկերությունում։
Wildberries-ը հրավիրում է բոլոր ցանկացողներին միանալ wildաՎԱՌ տոնական միջոցառմանը և այս ամառային օրը անցկացնել միասին։