Միացյալ Նահանգներ

Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից

1 րոպեի ընթերցում

Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է չեղարկել Սիրիայի դասակարգումը՝ որպես ահաբեկչության հովանավոր պետություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Այս պատմական քայլը նոր հնարավորություններ է բացում տնտեսական աճի և վերականգնման համար՝ սիրիացի ժողովրդին տալով հզորանալու հնարավորություն», - գրել է Ռուբիոն X-ում հուլիսի 8-ի ուշ երեկոյան:

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել էր Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ: Լրագրողների հարցերին պատասխանելիս ԱՄՆ նախագահը չէր բացառել, որ Սիրիան կարող է հանվել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից:

Reuters-ը հիշեցնում է, որ այս ցանկում գտնվելը սահմանափակում է ամերիկյան օտարերկրյա օգնության մատակարարումները, պաշտպանական զենքի արտահանումը և ֆինանսական որոշ գործարքներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում