ՀՀ դատախազությունը ներդրում է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է Հայաստանի կողմից Գերմանիային հանձնված անձի դատավճռին

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի մայիսի 10-ին տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ բավարարվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը, և հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմիններին՝ «զանգերի կենտրոնի» (call center) միջոցով Գերմանիայում կատարված խարդախության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու նպատակով։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բացահայտմամբ զբաղվող միջազգային հեղինակավոր հետաքննական լրագրողական կազմակերպությունը՝ OCCRP-ն (Organized Crime and Corruption Reporting Project), անդրադարձել է այս գործով Գերմանիայում կայացված դատավճռին՝ ներկայացնելով նաև գործի բացահայտման և հետագա ընթացքի հանգամանքները։

«Զանգերի կենտրոնի» միջոցով կատարված խարդախության առանցքային կազմակերպիչներից մեկը՝ Մ.Բ.-ն, Գերմանիայի դատարանի դատավճռով դատապարտվել է յոթ տարի և վեց ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը նաև որոշել է առգրավել հանցավոր ճանապարհով ստացված 2.4 միլիոն եվրոն։ Դատապարտված անձը խոստովանել է իր մեղքը։

«Դատական ակտի համաձայն՝ Գերմանիայում տուժողներին պատճառված վնասը կազմել է շուրջ 8 միլիոն եվրո։ Բացի այդ, խարդախությունների կատարման նպատակով այլ հանցավոր խմբերին մասնագիտացված ծրագրային ապահովում տրամադրելու հետևանքով պատճառվել է ևս շուրջ 42 միլիոն եվրոյի վնաս»,– նշված է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության դատախազությունը, բավարարելով Գերմանիայի իրավասու մարմնի միջնորդությունը, նպաստել է միջազգային քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանը և կազմակերպված կիբեռհանցավորության դեմ պայքարին։

Հայերեն English Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը