Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները

1 րոպեի ընթերցում

Չինաստանի «Տյանվեն-2» (Tianwen-2) տիեզերական զոնդը հաջողությամբ հասել է 2016HO3 աստերոիդից 20 կիլոմետր հեռավորության վրա, ինչը հնարավորություն կտա սկսել գիտական հետազոտությունները մոտ 1 միլիարդ կիլոմետր երկարությամբ և մոտ 400 օր տևած  ճանապարհորդությունից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Xinhua գործակալությունը, այս մասին հուլիսի 6-ին հայտարարել է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը (CNSA)։

Չինաստանը 2025 թվականի մայիսի 29-ին աստերոիդից Երկիր նմուշներ բերելու առաքելությամբ իր առաջին զոնդն էր արձակել։ Տասնամյա ծրագրի շրջանակում «Տյանվեն-2»-ը պետք է իրականացնի միաժամանակ մի քանի նպատակ՝ հավաքի նմուշներ Երկրին մոտ գտնվող 2016HO3 աստերոիդից և ուսումնասիրի Մարսից էլ ավելի հեռու գտնվող գլխավոր աստերոիդային գոտու 311P գիսաստղը։

Մոտեցման փուլում զոնդը լուսանկարել է աստերոիդը։

Առաջիկայում զոնդը փուլ առ փուլ կիրականացնի ավելի մանրամասն գիտական ուսումնասիրություններ՝ հավաքելով տվյալներ աստերոիդի ձևի, բաղկացած նյութերի և ներքին կառուցվածքի վերաբերյալ, ինչը հիմք կստեղծի նմուշների հավաքման հաջորդ գործողությունների համար։

Հայերեն Русский

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ