Տնտեսություն

ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին

2 րոպեի ընթերցում

ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ֆինանսավորում կտրամադրի`«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրի իրականացման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից,, համապատասխան վարկային պայմանագիրը ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի և Բիզնես ֆորումի շրջանակում ստորագրել են ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն, նախագծային բլոկի ղեկավար Սերգեյ Իգնատովը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Նիկոլայ Վեդենինը։ 

Կնքված պայմանագրի շրջանակում ԵԱԶԲ-ն ԶՊՄԿ-ի համար տրամադրում է 120 մլն ԱՄՆ դոլարի չափով չվերականգնվող վարկային գիծ։ Ներգրավված միջոցները կուղղվեն ընկերության ներդրումային ծրագրի իրականացմանը, որը նախատեսում է հանքաքարի վերամշակման ծավալների ավելացում՝ որպես ձեռնարկության զարգացման երկարաժամկետ ծրագրի մաս։

«Ֆինանսավորումը կուղղվի արտադրական ցիկլի արդյունավետության բարձրացման ծրագրի իրականացմանը։ Սա արտացոլում է ԵԱԶԲ-ի գործունեության կարևոր ուղղություններից մեկը՝ մասնակցությունը տարածաշրջանում արդյունաբերության արդիականացման երկարաժամկետ ֆինանսավորմանը՝ հենվելով առկա արդյունաբերական ներուժի վրա», – նշել է ԵԱԶԲ-ի ավագ կառավարող տնօրեն, նախագծային բլոկի ղեկավար Սերգեյ Իգնատովը։

«Ներգրավված ֆինանսավորումը մեզ հնարավորություն կտա հետևողականորեն իրականացնել ներդրումային ծրագիրը, որի նպատակն է ավելացնել հանքաքարի վերամշակման ծավալները։ Սա կարևոր քայլ արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման և արտադրության երկարաժամկետ կայուն զարգացման ապահովման ճանապարհին», – նշել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ  ֆինանսական տնօրեն` Նիկոլայ Վեդենինը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում