Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում. Idram&IDBank

3 րոպեի ընթերցում

Fast հիմնադրամի կողմից կազմակերպվող AI ճամբարի ավելի քան 460 մասնակցի համար Իդրամն ու IDBank-ն անցկացրեցին ֆինանսական գրագիտության եռօրյա դասընթացների շարք։ Տեխնոլոգիաների և արհեստական բանականության այս թռիչքաձև զարգացման ժամանակաշրջանում պատանիների համար թվային տիրույթում պաշտպանված լինելն էլ ավելի է կարևորվում։

Իդրամի և IDBank-ի ֆինանսական գրագիտության դասընթացն այս անգամ ուներ երկու հիմնական շեշտադրում՝ զեղծարարություններից պաշտպանվելու մեթոդներ, ֆինանսական հիմնական հասկացություններ և ստարտափների ստեղծման առանձնահատկություններ։

Դասընթացները վարում էին IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը, IDBank-ի ավագ դասընթացավար Գևորգ Դարախչյանը, ինչպես նաև Իդրամի  և IDBank-ի Առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանը։

IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ընդգծեց, որ ֆինանսապես գրագետ լինելն այսօր կենսական նշանակության հմտություն է․ «Ուրախ ենք գտնվել այստեղ՝ FAST հիմնադրամի կողմից կազմակերպված ամառային ճամբարում։ Երեխաների հետ շփումը ցույց տվեց, թե որքան մեծ է նրանց հետաքրքրությունը ֆինանսական գրագիտության մեր դասընթացի նկատմամբ։ Նրանք շատ ակտիվ մասնակցում էին և հարցեր ուղղում։ Լիահույս ենք, որ կարևոր գիտելիքներ կարողացանք փոխանցել երեխաներին, որոնց հիման վրա նրանք ապագայում կկայացնեն կայուն և հավասարակշռված ֆինանսական որոշումներ»։

Իդրամի  և IDBank-ի Առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանը փաստեց․ «Մասնակիցների ոգևորությունը չնկատելն անհնար էր։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք այն գործիքակազմը, որը նրանք կարող են կիրառել ապագայում՝ կերտելու իրենց ուղին բիզնեսի ոլորտում։ Նաև անդրադարձանք ստարտափների ստեղծման ու զարգացման փուլերին։ Ուրախ կլինեմ, եթե նրանցից շատերն ընտրեն հենց ձեռնարկատիրական ուղղությունը»։  

FAST հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը նշեց․ «Բարձր ենք գնահատում Իդրամի և IDBank-ի հետ այս համագործակցությունը, որի շնորհիվ երեխաները հնարավորություն ունեցան զարգացնել բիզնես մտածողություն և ձեռք բերել վաճառքի հմտություններ ֆինանսական ոլորտում։ Վստահ ենք, որ դասընթացն իր խորը ազդեցությունն ունեցավ մասնակիցների շրջանում՝ նպաստելով ապագայում նրանց բիզնես գաղափարների իրականացմանը»։

ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ