Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի

1 րոպեի ընթերցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի երևանում Վահրամ Փափազյան փողոցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

«Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում, մասնավորապես Կոմիտասի պողոտա - Վ.Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ.Փափազյան - Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկ, բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը»,– ասված է հայտարարության մեջ։ 

Հայերեն 中文