Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի ասուլիսը։ Թեմա. փոփոխություններ՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը։ Թեմա. Հայաստանում ներդրվում է հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի ինստիտուտները։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 13:15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Փարամազ Ավետիսյան մասնաշենքում (PAB, Մարշալ Բաղրամյան 40) հունիսի 29-ից հուլիսի 1-ը ՀԱՀ-ի Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետը կհյուրընկալի Հայկական տնտեսագիտական միության ամենամյա համաժողովը: Միջոցառումը Երևանում կհամախմբի ավելի քան 100 տնտեսագետների աշխարհի տարբեր համալսարաններից՝ քննարկելու գլոբալ ու տարածաշրջանային տնտեսական մարտահրավերներն ու տնտեսագիտության նորագույն նվաճումները: Հատկանշական է նաև, որ համաժողովի ընթացքում Թալիա Լիբերմանը (UCLA) հանդես կգա «1915 թվականի Հայոց ցեղասպանության տնտեսական հետևանքների քանակական գնահատումը. լքված գույքի փաստերը» (Quantifying the Economic Effects of the 1915 Armenian Genocide: Evidence from Abandoned Property) թեմայով զեկույցով։ Համաժողովի պաշտոնական բացմանը ելույթ կունենան ՀԱՀ Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը և ՀՏՄ նախագահ Տաթևիկ Սեխպոսյանը: Հանդիպմանը ներկա կլինեն բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ. ՀՀ կենտրոնական բանկից, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարություններից, Պետական եկամուտների կոմիտեից, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակներից: Գլխավոր բանախոսներ՝ Յան Էկհաութ (UPF), Ջոզեֆ Կաբոսկի (Notre Dame), Ռեժիս Բարնիշոն (SF Fed) և Ուլրիխ Դորաշելսկի (UPenn): +374 60 612 514:  

Ժամը 14:30-ին «Արևելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում նախատեսված են երկու կարևոր միջոցառումներ՝ ուղղված գիտակրթական համագործակցության զարգացմանը և մշակութային դիվանագիտության խթանմանը։ Ժամը 14:30-ին տեղի կունենա պաշտոնական արարողություն, որի շրջանակում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կստորագրեն համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը միտված է ամրապնդելու գիտության և կրթության ոլորտներում երկու հաստատությունների փոխգործակցությունը՝ խթանելով համատեղ գիտական, կրթական և հետազոտական ծրագրերի իրականացումը։ Այնուհետև Արևելագիտության ինստիտուտում տեղի կունենա եգիպտահայ անվանի ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանին նվիրված միջազգային միջոցառում՝ «Երկու հայրենիքների միջև. Ալեքսանդր Սարուխանը և հանրային դիվանագիտության ուժը» խորագրով։ Հանդիպմանը կմասնակցեն եգիպտացի պատմաբաններ, մշակույթի գործիչներ ու լրագրողներ, ինչպես նաև հայ և եգիպտացի հետազոտողներ, դիվանագետներ և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառման հիմնական բանախոսներն են՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ Սաթենիկ Մելիքյանը, եգիպտացի ռեժիսոր Էսսամ Նագին, եգիպտացի պատմաբան, հայագետ Մուհամմադ Ռիֆաաթը, Հակոբ Մակդիսը՝ Հայաստանի ներկայացուցիչը Նասերի անվան միջազգային առաջնորդության ծրագրում։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով Կահիրեից Երևան կժամանի նաև Ալեքսանդր Սարուխանի թոռնուհին՝ Սիլվա Ներետյան-Պլատյան։

 

 

Հայերեն Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը