Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը տարածաշրջանում առևտրային նավերի վրա հարձակումներից հետո Հորմուզի նեղուցում բարձրացրել է սպառնալիքի մակարդակը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Ավելի վաղ «Master of Tanker» նավը տուժել էր նեղուցում անհայտ արկի հարվածից։ Նավի ղեկային խցիկը վնասվել էր, բայց անձնակազմը չէր տուժել։

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը նավաստիներին զգուշացրել է Հորմուզի նեղուցում ծովային ականների առկայության մասին և հայտարարել է, որ դրանց մաքրման գործողությունների ընթացքում նավաստիները պետք է սպասեն և հետևեն հետագա ցուցումներին։

Հորմուզի նեղուցը երկար ժամանակ եղել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության կիզակետում և կենտրոնական տեղ է զբաղեցնում նրանց միջև վերջերս համաձայնեցված փոխըմբռնման հուշագրում։

 

 

Հայերեն English Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել