Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրվել է Արմեն Մուրադյանը։ Ռեկտորի մրցութային ընտրությունն անցկացվել է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի` հունիսի 26-ին հրավիրված նիստում։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԵՊԲՀ-ի տարածած հաղորդագրությունից, հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի գլխավորությամբ անցկացված նիստին ներկա էին խորհրդի բոլոր 20 անդամները։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ (19 կողմ, 1 անվավեր) ԵՊԲՀ ռեկտոր է ընտրվել թեկնածու, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը, 

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը մայիսի 27-ին, սահմանված ընթացակարգի համաձայն, հայտարարել էր բաց մրցութային ընտրություն ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար:

Հայերեն English