Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
1 րոպեի ընթերցում

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրվել է Արմեն Մուրադյանը։ Ռեկտորի մրցութային ընտրությունն անցկացվել է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի` հունիսի 26-ին հրավիրված նիստում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԵՊԲՀ-ի տարածած հաղորդագրությունից, հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի գլխավորությամբ անցկացված նիստին ներկա էին խորհրդի բոլոր 20 անդամները։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ (19 կողմ, 1 անվավեր) ԵՊԲՀ ռեկտոր է ընտրվել թեկնածու, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը,
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը մայիսի 27-ին, սահմանված ընթացակարգի համաձայն, հայտարարել էր բաց մրցութային ընտրություն ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար: