Աշխարհ

Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը

2 րոպեի ընթերցում

Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը

Եվրասիական զարգացման բանկի նոր ռազմավարությունը մինչև 2031 թվականը ենթադրում է բանկի ներկայության աշխարհագրության ընդլայնում 11 պետություններով, ներառյալ՝ Վրաստանը, Ադրբեջանը, Մոնղոլիան, Պարսից ծոցի երկրները։ Ընդ որում, հեռանկարում դրանցից ոչ բոլորը կդառնան բանկի բաժնետեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը Զարգացման բանկի տարեկան ժողովի և գործարար-համաժողովի շրջանակներում։

«Բանկի խորհուրդը հավանություն է տվել է 11 պետություններով բանկի աշխարհագրության հնարավոր ընդլայնմանը։ Դրանք  տարածաշրջանի երկրներ են, ինչպիսիք են Մոնղոլիան, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը։ Եվ Ծոցի երկրները՝ Բահրեյնը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան և Էմիրությունները…. Մենք ցանկանում ենք դառնալ լիարժեք տարածաշրջանային զարգացման բանկ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Պոդգուզովն ընդգծել է, որ անպայման չէ, որ բոլոր 11 պետությունները մտնեն ԵԶԲ-ի բաժնետերերի կազմ։

«Մենք հաջորդ ռազմավարական շրջանի համար ունենք երեք նոր բաժնետեր, որոնց թվում է Օմանի Սուլթանությունը», - հավելել է նա։

Պոդգուզովը նշել է, որ կարևոր է զարգացնել տնտեսական կապերը հարևան երկրների՝ Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի և Ղրղզստանի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում