«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու

3 րոպեի ընթերցում

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն էր։ Կուտակված 5․260․220 դրամը հիմնադրամին հնարավորություն կտա կազմակերպել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում անցկացվող վազքի կիսամարաթոնը՝ բնակիչների շրջանում խրախուսելով առողջ ապրելակերպը և ակտիվացնելով մարզային կյանքը։

Նախաձեռնության հունիս ամսվա շահառուն «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամն է, որն ապահովում է Հայաստանի բոլոր երեխաների համար որակյալ կրթության հասանելիություն՝ անկախ նրանց բնակության վայրից: Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում հավաքված մեկ դրամներն ուղղվելու են Ուսուցիչների առաջնորդության ծրագրի իրականացմանը։ Աջակցության շնորհիվ երիտասարդ մասնագետները կվերապատրաստվեն և կգործուղվեն մարզային դպրոցներ՝ դասավանդելու խոցելի համայնքների դպրոցներում և բարելավելով կրթության որակը: Համագործակցության շրջանակներում ծրագրի շահառուների համար կանցկացվի ֆինանսական և թվային գրագիտության դասընթաց։

Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ կրթական ծրագրերին աջակցություն տրամադրելը միշտ եղել է ընկերությունների ուշադրության կենտրոնում․

«Ծրագիրը լուծում է երկու առանցքային խնդիր՝ պատրաստում է հմուտ մասնագետներ և աշակերտներին տալիս է անհրաժեշտ գիտելիքներ։ Մենք վստահ ենք՝ որակյալ կրթությունը հանդիսանում է ուժեղ և զարգացած հասարակության հիմքը։  Նմանատիպ ծրագրերը անփոխարինելի դեր ունեն մարզերում բնակվող երեխաների ներուժի բացահայտման, ինչպես նաև համայնքների համաչափ զարգացման գործում»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը նշել է․ 

«Մենք բարձր ենք գնահատում IDBank-ի և Իդրամի հետ մեր համագործակցությունը, քանի որ սա շատ ավելին է, քան միայն ֆինանսական աջակցությունը։ Այն հնարավորություն է՝ ներդրում կատարելու ուսուցիչ-առաջնորդների մասնագիտական գործունեության մեջ՝ միաժամանակ դպրոցականների համար ստեղծելով արժեքավոր կրթական փորձառություն»։

«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

IDBANK ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

COP17-ի նախապատրաստական աշխատանքները «Մերիդիան»-ում ակտիվ փուլում են

Դոնալդ Թրամփը հայտնել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման մասին

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նորանշանակ նախարարին

Դատախազները դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ

Վանաձորում երեխան ընկել է գետը. փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են որոնողական աշխատանքներ

Շիրակի մարզպետի աշխատակազմը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ աշխատում է գյուղատնտեսության աջակցության նոր նախագծի ուղղությամբ

ԵՊՀ-ն պարզաբանում է տարածել ընթացող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ

Սուրեն Պապիկյանը ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր

Հունիսի 16-ի միջոցառումների անոնս