Դևիսի գավաթի խաղարկության IV ենթախմբին ընդառաջ Հայաստանի թենիսի ընտրանին վերջին հավաքն է անցկացնում Ծաղկաձորում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Ծաղկաձորում՝ Դևիսի գավաթի խաղարկության IV ենթախմբի հանդիպումներին ընդառաջ:

«Արմենպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ` տղամարդկանց ընտրանու կազմը դեռևս հայտնի չէ, թիմն ընդլայնված կազմով է մասնակցում ուսումնամարզական հավաքին: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում տարվա կարևորագույն մրցաշարին նախապատրաստվում են  Միքայել Ավետիսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Ավետիք Ղազարյանը, Միքայել Ավանեսյանը, Դավիթ Պողոսյանն ու Սամվել Աղայանը։  

Դևիսի գավաթի խաղարկության IV ենթախմբի հանդիպումները կանցկացվեն հենց այն կորտերում, որտեղ Հայաստանի հավաքականի անդամները պատրաստվում են մրցաշարին։

Հայաստանի թենիսի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի խոսքով` այս օրերին թիմը վերջին նախապատրաստական հավաքն է անցկացնում, ինչի արդյունքում էլ պարզ կլինի, թե ինչ կազմով է թիմը ներկայացնելու մրցաշարին։

«Այս մրցաշարին մասնակից բոլոր թիմերի հետ բազմիցս մրցել ենք: Ու կան հավաքականներ, որոնց հաղթել ենք, կան թիմեր, որոնց պարտվել ենք: Միայն Մալթայի հավաքականին է, որ միշտ զիջել ենք: Լավ է, որ մրցաշարն անցկացնում ենք մեր երկրում, սակայն այլ տեսանկյուններից թիմի անդամների համար հոգեբանորեն դժվար կլինի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիսյանը:

Դևիսի գավաթի խաղարկության IV ենթախմբի հանդիպումները կկայանա հունիսի 16-20-ը: Հայաստան կժամանեն Ալբանիայի, Անդորրայի, Իսլանդիայի, Մալթայի ու Սան Մարինոյի հավաքականները։ Առաջին կամ երկրորդ հորիզոնականը զբաղեցնելով` հավաքականներն իրավունք կստանան մասնակցելու 3-րդ դիվիզիոնի մրցաշարին:

Հայերեն English

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները