Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով

3 րոպեի ընթերցում

Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել է 30 տարվա բանտարկության՝ Փհենյան անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) ուղարկելու համար՝ ռազմական դրություն հայտարարելու պատրվակ ստեղծելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Սեուլի Կենտրոնական շրջանային դատարանը Յուն Սոկ Յոլին մեղավոր է ճանաչել հակառակորդին օգնելու և իշխանությունը չարաշահելու համար։ Հակառակորդին օգնության հոդվածն օգտագործվում է, եթե ռազմական ոլորտում Կորեայի Հանրապետության շահերին վնաս է հասցվել նույնիսկ առանց ԿԺԴՀ-ի հետ ուղղակի նախահամաձայնության։

2024 թ. աշնանը Հարավային Կորեայի տարածքից արձակվել է մի քանի անօդաչու սարք, որոնք թռուցիկներ են տարածել Փհենյանի շրջակայքում։ Դրանցից առնվազն մեկը կործանվել է և հայտնվել հյուսիսկորեացի ինժեներների ձեռքում։

30 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև նախկին պաշտպանության նախարար Կիմ Յոն-Հյունը՝ այդ գործողություններում իր դերակատարման համար։ Անօդաչուների գործողությունների հրամանատարության նախկին ղեկավարն էլ դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։

«Չնայած այդ գործողության պատճառով ռազմական ոլորտի շահերին պատճառված վնասի մակարդակն, ինչպես թվում է, լուրջ չի եղել, ամբաստանյալները փորձել են սադրել Հյուսիսային Կորեային՝ որպես քողարկում օգտագործելով ռազմական գործողությունը՝ ռազմական դրություն հայտարարելու պայմաններ ստեղծելու նպատակով», - նշել է դատավորը։

«Այդ գործողությունը չի կարելի դիտել որպես արդարացի պատասխան Հյուսիսային Կորեայից աղբով փուչիկների արձակմանը. այն կատարվել է անձնական դրդապատճառներով, որոնք կապված չեն պետական անվտանգության կամ պաշտպանության հետ», - հավելել է դատարանը:

2024 թ. ամռանը և գարնանը Հյուսիսային Կորեայի տարածքից արձակվել են աղբով փուչիկներ՝ ի պատասխան ակտիվիստների կողմից քարոզչական թռուցիկների ուղարկման:

2024 թ. դեկտեմբերին այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Յուն Սոկ Յոլը սահմանադրության խախտմամբ հայտարարել է ռազմական դրություն, ինչի համար հետագայում նրան հեռացրել են իշխանությունից: 2025 թ. փետրվարին առաջին ատյանի դատարանը Յուն Սոկ Յոլին դատապարտել է ցմահ բանտարկության՝ պետական ​​համակարգի դեմ խռովության համար։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն