Volkswagen-ը կկրճատի 19 հազար աշխատակցի

1 րոպեի ընթերցում

Volkswagen-ի գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումեն նախատեսում է հայտարարել, որ մինչև 2026 թվականի վերջը գերմանական գործարաններում կկրճատի 19 հազար աշխատակցի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Reuters-ը՝ տեղեկացնելով, որ այդ մասին Բլյումեն կբարձրաձայնի ներդրողների բաժնետերերի ժողովում։

«Volkswagen-ը շարունակում է Գերմանիայում իրականացնել աշխատատեղերի և ծախսերի լայնածավալ կրճատման ծրագիր. մինչև տարեվերջ ընկերության աշխատուժը կկրճատվի 19 հազարով», - նշվում է հոդվածում։

Բլումեի՝ միջոցառման համար գրված տեքստի համաձայն՝ ընկերությունն արդեն համաձայնել է մինչև 2030 թվականն իր աշխատուժը ավելի քան 28 -ով կրճատելու պարտադիր ծրագրին։

Volkswagen-ից բացի կրճատումների ծրագրեր են իրականացնում նաև գերմանական այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Mercedes-Benz-ը և ավտոպահեստամասերի մատակարարներ Bosch-ը, Aumovio-ն, ZF Friedrichshafen-ը և Mahle-ն։

 

Հայերեն Русский