Բուլղարիայում ոչնչացվել են ափամերձ գոտում հայտնաբերված անհայտ անօդաչու թռչող սարքի մնացորդներ
1 րոպեի ընթերցում
Բուլղարիայի ռազմածովային ուժերի մասնագետները ոչնչացրել են անօդաչու թռչող սարքի մնացորդներ, որոնք ձկնորսները հայտնաբերել են Բուլղարիայի սևծովյան ափին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
Բուլղարիայի ռազմածովային ուժերի ականազերծման խումբը ստուգել է անօդաչու թռչող սարքի բաղադրիչները և որոշել է դրանք տեղում ոչնչացնել՝ պայթյունի վտանգի պատճառով։
Գործակալությունը չի նշել անօդաչու թռչող սարքի ծագման երկիրը։