Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմիններն ամրապնդեն կրթական և սոցիալական համակարգերի անվտանգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Կառավարության հետ խորհրդակցության ժամանակ ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ արտաքին մարտահրավերները «ժամանակավոր են, իսկ երեխաները և երիտասարդ սերունդը՝ Ռուսաստանի ապագան»։

«Ցավոք, մենք կարող ենք հաստատել, որ մեր հակառակորդները չեն տատանվում ահաբեկչական գործողություններ իրականացնելիս՝ նկատի առնելով Ստարոբելսկի հանրակացարանի վրա հարձակումը», - նշել է Պուտինը։

«Ես ևս մեկ անգամ հատուկ ծառայությունների և բոլոր իրավապահ մարմինների ղեկավարների ուշադրությունն եմ հրավիրում ինչպես հակաահաբեկչական անվտանգության, այնպես էլ, ընդհանուր առմամբ, կրթական և սոցիալական համակարգի և ենթակառուցվածքների անվտանգության ամրապնդման անհրաժեշտության վրա։ Խնդրում եմ անհապաղ կատարել անհրաժեշտ աշխատանքները», - ասել է Պուտինը։

Միջազգայնորեն չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստարոբելսկ բնակավայրի քոլեջի վրա հարձակումը տեղի է ունեցել մայիսի 22-ի գիշերը։ Ուկրաինական հարվածի հետևանքով զոհվել է 21 մարդ, 42 մարդ վիրավորվել է։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին