ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին․ մի շարք տեղամասերում վերահաշվարկ է իրականացվում․ ԿԸՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին։ Այս պահին մի շարք ընտրատեղամասերում իրականացվում են վերահաշվարկի աշխատանքներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անցնու՞մ է խորհրդարան, թե՞ ոչ։

«Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։ Այն, որ դա հայտնաբերվել է, պայմանավորված է նրանով, որ մեր արձանագրությունները կան և հրապարակված են։ Նախնական արդյունքները հենց դրա համար են նախնական, որովհետև դրանք դեռ պետք է ճշգրտվեն»,-ասաց Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահի խոսքով՝ այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերում վերահաշվարկ է իրականացվում։ Նա նշեց, որ վերահաշվարկի վերաբերյալ պատշաճ կարգով ներկայացված դիմումները քիչ են եղել, սակայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց նախաձեռնությամբ սկսել են վերահաշվարկներ իրականացնել այն տեղամասերում, որտեղ նման ցանկություն է եղել։

«Մենք Երևանում ունենք մի պատկեր, որ մայրաքաղաքի գրեթե բոլոր ընտրատեղամասերը կվերահաշվարկվեն, որովհետև «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածուն այդպես է ցանկացել»,-նշեց Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն վերահաշվարկի դիմումներ ստացել է երեք քաղաքական ուժից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, «Ուժեղ Հայաստան» դաշինքից և «Միասնության թևեր» կուսակցությունից։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։

Նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս։ Ստացած ձայների շնորհիվ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս։

Անցողիկ շեմին՝ 4 տոկոսին, շատ մոտ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է 3,996 տոկոս ձայն։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը պակասում է 0,004 տոկոսային կետ։

ԲՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ՝ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։ Վերահաշվարկի անհրաժեշտության մասին հայտարարել էին նաև այլ քաղաքական ուժեր։ 

Հայերեն English Español فارسی Русский

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են