Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 145 000 մարդ է տուժել 7,8 մագնիտուդով երկրաշարժից, որը հունիսի 8-ին տեղի է ունեցել ֆիլիպինյան Մինդանաո հարավային կղզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Manila Bulletin հրատարակությունը՝ հղում անելով Ֆիլիպինների սոցիալական ապահովության և զարգացման վարչությանը։

«Երկրաշարժից տուժել է 145 700 մարդ կամ 33 000 ընտանիք։ Տուժածներին նախնական օգնության համար հատկացվել է 4,23 միլիոն ֆիլիպինյան պեսո (68 600 դոլար)։ Շրջաններին օգնություն ցուցաբերելու գործողություններում գործի են դրվել ուղղաթիռներ, նավեր և առափնյա պահպանության նավեր։ Աղետի գոտիներ են հասցվում պարենի փաթեթներ ու վրաններ», - գրում է պարբերականը։

Երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները բարդացնում են սողանքներից արգելափակված ճանապարհները։  

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։ Ամերիկացի սեյսմոլոգները նշել են, որ 7,8 մագնիտուդով հիմնական ցնցումին հաջորդել է 6,5 մագնիտուդով հետցնցում։

Հունիսի 9-ին ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել էր 37-ի։

Աշխարհ

Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն