Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե ընդդիմությունը խոսում է ընտրախախտումների, անհիմն ձերբակալությունների և խուզարկությունների մասին, և արդյոք հնարավոր են հետընտրական զարգացումներ, Փաշինյանը պատասխանել է, որ նման սցենարը բացառում է։

«Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումը»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ հետընտրական ճգնաժամեր կամ զարգացումներ սովորաբար առաջանում են այն դեպքերում, երբ տեղի է ունենում ընտրությունների արդյունքների կեղծում իշխանության կողմից։

«Ես ասել եմ, որ հետընտրական զարգացում լինում է այնտեղ, որտեղ լինում է իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը նաև կարծիք է հայտնել, որ ընդդիմությունը չի կարող հետընտրական գործընթացներ նախաձեռնել։

«Ընդդիմությունը չի կարող հետընտրական զարգացումներ հրահրել, դա բացառված է, որովհետև իրենց ստացած ձայների զգալի մասը, իմ գնահատմամբ, ընտրակաշառքի արդյունքում ստացված ձայներ են։ Բացառում եմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը թույլ կտա, որպեսզի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» ընդհանրապես որևէ կերպ ակտիվանա։ Թույլ տվեք կանխատեսել, որ հետընտրական որևէ գործընթաց չի լինելու»,- եզրափակել է Փաշինյանը։

 

Հայերեն

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը