Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և միանձնյա կձևավորի կառավարություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

«2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցան Ազգային ժողովի հերթական ընտրություններ, և ընտրությունների արդյունքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ կուսակցությունը նախորդ՝ 2021 թվականի ընտրությունների համեմատ ստացել է ավելի մեծ թվով քաղաքացիների աջակցություն։

«Ուզում եմ ընդգծել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ Սա պարտավորեցնող է»,- նշել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները վկայում են պետության, անկախության և խաղաղության օգտին քաղաքացիների կատարած ընտրության մասին։

«Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը։

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է Փաշինյանը։

 

 

 

 

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան