Շիրակի մարզպետը քվեարկել է հանուն խաղաղության

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը քվեարկել է հանուն խաղաղության: Մարզպետն իր քաղաքացիական պարտքը կատարել է Գյումրիի թիվ 31/36 ընտրատեղամասում: «Ընտրություն եմ կատարել հանուն խաղաղության, հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և մեր երեխաների ապագայի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Դավիթ Առուշանյանը:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք կա լարված իրավիճակ, Շիրակի մարզպետը հերքել է այդ լուրերը:

«Չեմ կարծում, որ կա լարված իրավիճակ. քաղաքը հանգիստ է, մարզը՝ նույնպես: Ակտիվություն ենք նկատում մեր քաղաքացիների կողմից, ինչը շատ լավ է: Քաղաքացիներն իրենց քաղաքացիական պարտքն են կատարում և գալիս են ընտրատեղամասեր՝ ընտրություններին մասնակցելու: Ես հորդորել եմ բոլորին, որ այս ընտրությունները չդառնան հերթական մի առիթ, որի պատճառով քաղաքում անախորժություններ կլինեն, ու երիտասարդները նույն քաղաքի մեջ իրար դեմ դուրս կգան: Մենք արդեն ունեցել ենք նման փորձ, և ընտրություններն այն առիթը չեն, որ մարդիկ իրար դեմ թշնամանան: Ընտրություններ են. ամեն մեկս մեր ընտրությունն ու պատկերացումն ունենք: Այսօր մենք մեր ընտրությունն ենք անում, որից հետո շարունակելու ենք ապրել այս քաղաքում, հետևաբար սա պատճառ չէ քաղաքում թշնամական մթնոլորտ ձևավորելու համար»,-հավելեց Դավիթ Առուշանյանը՝ այս համապետական ընտրությունները կարևորելով ոչ թե որպես անձնային, այլ գաղափարային ընտրություն՝ ՀՀ ինքնիշխանության հանդեպ ունեցած պատկերացումների միջև:

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին